Մի քանի օրից պետք է, որ որոշում կայացվի Թուրքիայի կարիքների համնար հեռահար հակաօդային պաշտպանության համալիրների ձեռքբերման հարցում: Ներկայում Թուրքիան կանգնել է չինական առաջարկի վրա, քանի որ չինական կողմը պատրաստ է նաև տեխնոլոգիաներ տրամադրել: Որոշ թուրքական հրապարակումների համաձայն' այդ համալիրների գործարքից հետո Թուրքիայի համար կարևորը հեռահար բալիստիկ հրթիռների արտադրությունն է: Այդ ծրագիրը, սակայն, անիրագործելի կլինի առանց դրսի տեխնոլոգիական լուրջ օգնության: Թուրքիան արդյո՞ ք հույսը այդ հարցում դրել է Չինաստանի վրա, իսկ վերջինս էլ պատրա՞ ստ է այդ հարցում կիսվելու իր տեխնոլոգիաներով:

 

 

 Լևոն Հովսեփյան