Սպեկուլյանտներ...


Երեկ ԵԵԿ 5-րդ համագումարն էր: Տարբեր կոչեր հնչեցին, տարբեր ելույթներ լսեցինք ու մի բան պարզ դարձավ, որ եռասերունդ երկրապահը ամեն վարկյան պատրաստ է պաշտպանել իր հայրենիքը: Երկրապահում իրար չեն փոխարինում այլ իրար լրացնում են: Շատերը մեծ ջանք ու եռանդ դրեցին համագումարի կայացման համար, որի համար նրանց պետք է ասել շնորհակալություն: Թող թշնամին տեսնի խաղաղ հայի պայքարող ոգին:


Վերջապես մի վիրուս մտածեցին, որը կարող է դառնալ անհաղթահարելի: Ըստ գուգլի Հայաստանը պատկանում է այն երկրների ցանկին, որտեղից ավելի շատ է փնտրվում «Պոռնո» բառը: Վիրուս սարքողները երևի նոր են առնչվում Գուգլի հետ դրա համար էլ նոր գտան էս ազգի թույլ կետերից մեկը: Ժողովուրդ թարգեք էլի, էտ անտերը միլիոն անգամ նույն բանը տարբեր մարդիկ ասել են կասկածելի լինկերը մի բացեք, լավ բացել եք գոնե ինսթալ մի արեք:


Հիմա մի քիչ խոսենք սպեկուլյանտ ասվածի մասին: Սաղ օրը ասում են, որ սպեկուլյացաներ տեղի ունեցան ու որոշները գումարներ այդ ընթացքում աշխատեցին, բայց կներեք այդ ամենն ո՞ւմ մեղքով տեղի ունեցավ, եթե Կենտրոնական Բանկը քիչ մը տեր լիներ իր աշխատանքին ու դոլար դրամ փոխհարաբերությունը մեկ օրում այդպիսի վայրիվերումների մեջ չլիներ դժվար թե մարդիկ սպեկուլացիայի դիմեին: Կամ էլ մարդուն ասում ես գետին 10.000 դոլարա դրած մի վերցրա՞, պարզա, որ հնարավորություն եղավ վերցնելու ա: Այնպես, որ ոլորտը կարգավորեք ոչ թե մեղավորներ փնտրեք:


Գների մասին խոսելս արդեն չի գալիս: Էն պատասխանատուները որոնք գները պետք է կարգավորեն ու չեն անում իրենց գործը՝ ավելի պակաս սպեկուլյանտներ չեն:

 

 


Էդգար Խաչատրյան