Առաջին անգամ եվրոպացիների հանդիպումը չինացիների հետ տեղի ունեցավ 114թ.: Հռոմի կայսր Տրայանոսի լեգեոններն արեւելյան արշավանքի ժամանակ հասել էին Պարսից ծոց եւ այստեղ էլ հռոմեացիներն անակնկալ հանդիպեցին Պան Չաոյի գլխավորած չինական բանակի զորամասերին: Նրանք, Միջին Ասիա հոների դեմ կատարած արշավանքից հետո, շարունակել էին առաջխաղացումը դեպի Միջագետք: Այսքան հեռու չինացիները դեռեւս չէին հասել: Երկու բանակները մոտենալով՝ մի լավ «զննեցին» մեկմեկու, ապա սկսեցին լիաթոք ծիծաղել միմյանց վրա: Չինացիներին հատկապես զվարճացնում էին հռոմեացիների «անբնական» խոշոր աչքերը: Արեւմուտքում եւ Արեւելքում գեղեցիկի ընկալումները տարբեր էին: