Հոգեբանները համոզված են, որ եթե մարդը կարողանա հասկանալ իր զրուցակցի ընդունած դիրքի և շարժումների նշանակությունը, ապա բոլոր նրա գաղտնի մտադրությունները պարզ կդառնան, կբացահայտվեն: Ընդհանուր առմամբ ժեստերի լեզվով առաջին հերթին մենք կարողանում ենք արտահայտել մեր բարձրագույն զգացմունքները՝ սերը, հրճվանքը, տարակուսանքը, զարմանքը, ցասումը, հետաքրքրասիրությունները և այլն: Այժմ թարգմանաբար կներկայացնենք համր լեզուն հասկանալու և ճիշտ մեկնաբանելու մի շարք օրինակներ:  

 


1.Մարդը տրորում է քիթը կամ այն շոշափում է:

Համարվում է

Նա ճիշտ չի խոսում, սուտ է ասում:

 

2. Մարդը քորում է ծոծրակը կամ գլխի ականջնամասի հետևը:

Համարվում է

Տվյալ պահին նրան վստահել չի կարելի:

 

3. Ձեր զրուցակիցը ձեռքերը կանթել է, ձեռքի ափերը կամ բռունցքները դրել է գոտկատեղին կամ ազդրերին:

Համարվում է

Նա ձեր նկատմամբ ագրեսիվ, թշնամաբար է տրամադրված կամ համաձայն չէ ձեզ հետ:

 

4. Մարդը կրծքի վրա խաչաձևել է ձեռքերը:

Համարվում է

Այդպես են ներկայանում ագրեսիվ տրամադրությունները:

 

5. Զրուցակիցը մատներով տրորում է ականջաբլթակը:

Համարվում է

Նրան դուր չի գալիս այն, ինչի մասին դուք խոսում եք, նա փորձում է չեզոքանալ, անջրպետվել ձեր խոսքրերից:

 

6. Ձեռքի ափերը ծնկներին դրված:

Համարվում է

Դա խոսում է լարվածության և հետաքրքրվածության մասին տեղի ունեցածի նկատմամբ:

 

7. Ձեռքի մատները «կոտրել», քաշքշել

Համարվում է

Գռեհիկ, անպատշաճ գործողություն, ինքնամերսում, հոգեկան ինքնահանգստացում:

 

8.Մարդը շփում է ձեռքի ափերը:

Համարվում է

Դա վկայում է նենգ, բացասական մտադրությունների մասին: