Մահապատիժը վերացնելու պատմական նախաձեռնությունը պատկանում է Լյուքսեմբուրգին ու Հոլանդիային: Դեռեւս 1822թ. Լյուքսեմբուրգը, իսկ 1866թ. Հոլանդիան ընդունել են համապատասխան օրենսդրական ակտեր: Այսօր աշխարհի ավելի քան 100 պետություններում մահապատիժը բացառված է դատական պրակտիկայից կամ լիովին արգելված է օրենքով: Հայաստանում այն արգելվել է 2003թ.: Այդ ժամանակ մեր երկրում կար 42 մահապարտ: