1. Կոճապղպեղով (իմբիր) թեյը պաշտպանում է բակտերիաներից և վիրուսներից: Ճապոնացիներն այն օգտագործում են հում ձկան հետ և վարակվելուց չեն վախենում: Սառնամանիքներին այն ո՛չ միայն տաքացնում, այլև սպանում է վիրուսներին: Կարելի է օգտագործել թե՛ թարմ, թե՛ չորացրած տեսքով : Երբ թեյը փոքր ինչ սառի, կարելի է կիտրոն և մեղր ավելացնել:


2. Օրական մեկ բաժակ կարմիր գինին կարող է բարձրացնել դիմադրողականությունը, պաշտպանել սիրտն ու անոթները: Ապացուցված է, որ օգտակար է միայն խորհուրդ տրվող չափաքանակը:


3. Մասնագետներից ոմանք համոզված են, որ օրգանիզմի դիմադրողականությունն ամրապնդելու համար հարկավոր է կոփել օրգանիզմը: Դրան հասնելու համար հարկավոր է ամեն երեկո կարճ ժամանակով ոտքերը դնել սառը ջրով թասի մեջ , այնուհետև դրանք չորացնել չոր սրբիչով և բրդե գուլպաներ հագնել: Եվ այսպես՝ ամեն երեկո:


4. Սննդի մեջ հարկավոր է կծու համեմունքներ ավելացնել, դրանք թուլացնում են արյունատար անոթները և իջեցնում արյան ճնշումը: Համեմունքներից ամենաուժեղ ազդեցություն է ունենում սխտորը, որին նույնիսկ «աղքատների հակաբիոտիկ» են անվանում:

 

 


Վրեժ Հովսեփյան