1936 թ.–ին Հիտլերի առջև խնդիր էր դրված հաղթահարել ֆրանսիական 400 կիլոմետրանոց Մաժինո պաշտպանական գիծը, որը կազմված էր ամրացված բունկերներից, պաշտպանողական սպառազինությամբ, գնդացիրներից և հրետանիից։

 

1936 թ.–ին, այցելելով Friedrich Krupp A.G. ինժեներական գործարան, հրամայեց ստեղծել մի զենք, որը ի զորու կլիներ ոչնչացնել երկարատև պաշտպանական գծերը և կօգներ հաղթահարել Մաժինոի գիծը։ 1937 թ.–ին, Krupp ընկերության ինժեներները վերջացրեցին այդ զենքի նախագծումը, և 1941 թ.–ին արդեն պատրաստ էին դրա 2 օրինակ' «Դորան» և «Չաղ Գուստավը»։


«Չաղ Գուստավը» կշռում էր 1344 տոննա և նրա տեղափոխման համար հարկավոր եղավ մի քանի տեղից մոնտաժել երկաթգիծը։ Զենքը 4 հարկանի շենքի բարձրության էր, ուներ 6 մետր լայնություն և 42 մետր երկարություն։ «Չաղ Գուստավ»–ի սպառազինության վրա լծված էր 500 մարդ և նրանց 3 օր անհրաժեշտ եղավ' զենքը մարտական դիրքի բերելու համար։

Արկի տրամագիծը 800 մմ էր, իսկ թռիչքի արագությունը' 800 մ վայրկյանում։ «Չաղ Գուստավ»–ի կառուցումը ավարտվեց 1940 թ–ի վերջերին և առաջին փորձարկումն իրականացվեց 1941–ին' Ռուգենոալդե զորավարժարանում։ Այդ կապակցությամբ ներկա էին Հիտլերն ու Ալբերտ Շպեերը' սպառազինությունների և ռազմամթերքի ռեյխմինիստրը։

 

Հիտլերն ու Շպեերը (աջից)' «Գուստավ»–ի փորձարկամն ժամանակ

 

«Գուստավ»–ը շատ քիչ ծառայեց։ Նրա մարտական մկրտությունը տեղի ունեցավ Սևաստոպոլի պաշարման ժամանակ։ Զենքի տեղադրումը սկսեցին մայիսին և հունիսի 5–ին այն պատրաստ էր։ Նա Սևաստոպոլի վրա, ընդհանուր առմամբ, արձակեց 300 արկ (14 արկ մեկ օրում), ևս 30–ը կրակեց Վարշավայի գետտոյի ապստամբությունը ճնշելու ժամանակ, ինչից հետո զենքն ընկավ դաշնակիցների ձեռքը, ովքեր այն մետաղի ջարդոնի տեղ ձուլեցին։

 

Հետաքրքիր փաստեր


* Գերմաներեն զենքը կոչվում էր Schwerer Gustav

 

* Հաճախ «Չաղ Գուստավ»–ը համարում էին անօգուտ և ժամանակի ու միջոցների անիմաստ վատնում, չնայած, Սևաստոպոլի պաշտպանները հանարավոր է այլ կարծիք ունենային։ Մյուս կողմից, եթե գերմանացիներին հաջողվեր անցնել Մաժինոյի գիծը և գնդակոծվեր Ջիբրալթարը, ապա «Գուստավ»–ը կարող էր կարևոր դեր խաղալ այդ պատերազմում։ Բայց «եթե»–ները մի փոքր շատ են։

 

* Սևաստոպոլի պաշարման ժամանակ զենքի գլխավոր նպատակը ափամերձ շինությունների ոչնչացումն էր։ Թիրախների մասին տեղեկություն հաղորդվում էր հետախույզ–ինքնաթիռի միջոցով։ Ափամերձ շինությունները ոչնչացվեցին 8 կրակոցից հետո։ 6 կրակոց անհրաժեշտ եղավ ոչնչացնելու համար Ստալինի ամրոցը (форт), 7 կրակոց' «Մոլոտով» ամրոցի ուղղությամբ և 9 կրակոց' «Հյուսիսային ծոց»–ի ուղղությամբ։ Վերջինի դեպքում արկը ընկավ ռազմամթերքի պահեստի մեջ և ամբողջությամբ ավերեց այն։