Այ սենց հետաքրքիր կարկանդակներ։ Թվում է, թե մեզ ի՞նչ, մեր համար ի՞նչ կարևորություն կարող է ներկայացնել այս լուրը, մինչդեռ լուրը ամենաուղղակի կերպով կապված է նաև մեր հետ, պարզապես պետք է իմանալ նախապատմությունը ու այս լուրը տողատակերը.


Ռուսները արդեն մի քանի տարի է հրաժարվել են Տ-90 տանկեր գնելուց՝ իրենց բանակի համար։ Փոխարենը,նրանք նախապատվություն են տալիս հին ու բարի Տ-72 տանկերի նոր մոդիֆիկացիաներին։ Մյուս կողմից, բոլորվին վերջերս հայտնի դառավ, որ Ռուսական Բանակը հրաժարվել է ձեռք բերել գերժամանակակից ռուսական Արամտա տանկերը, որոնք պետքք է դառնան ռուսական տանկաշինության նոր սերունդը։ Պատճառը՝ Արմատաների խիստ բարձր գինն ու խնդիրններն են կրակի կառավարման համակարգի հետ։


Ի դեպ, նույն պատճառով էլ ժամանակին հրաժարվել էին Տ-90-ններցի, որոնց մասին ռուսական ֆորումներում էլի բազմաթիվ բողոքներ ենք կարդում։ Պրոֆեսիոնալները համարում են Տ-90ը հիանալի գովազդված փուչիկ, որի շահագործման մեջ խնդիրները չափից դուրս շատ են։ Մասնավորապես, Տ-90-ի վրա ծառայածները նշում են դրա վատ աշխատող էլեկտրոնիկայի, ԿԿՀ-ի ու ավտոմատ լիցքավորման համակարգի մասին։ Բացի դրանից, Տ-90-ը՝ լինելով իրականում Տ-72-ի խորը մոդերնիզացիա, մի քանի անգամ ավելի թանկ է, քան չափանիշներով իրեն գրեթե չզիջող այլ մոդերնիազցիաներից։  


Հիմա վերադառնանք մեր հավերին. բադրջանները ռուսներից 100 հատ Տ-90 են առել, որոնք դեռ լրիվ էլ չեն ստաել, բայ իրենք անսահման հպարտ են իրենց ձեռքբերումով։ Մենք էլ ուրախ լինենք, որ իրենք նման էֆյորիայի մեջ են մի զենքից, որից ձեռք են քաշում անգամ այն արտադրողները։


Ի դեպ, մեր տանկերը Տ-72 են ու բացի նրանի, որ մենք դրանք ինքնուրույն ենք մոդերնիզացնում, նաև միլլիոնավոր դոլարներ ենք ծախսում, որպեսզի դրանք մոդերնիզացվեն Լեհաստանում և Ռուսաստանում։ Բացի դրանից, մենք ունենք մի հսկայական առավելություն ևս՝ ադրբեջանցիների հանդեպ. այս տարի հայտարարվեց, որ 2014 թվականից, Հայաստանը լրիվ ինքնուրույն է սպասարկելու մեր տանկերը՝ ընդհուպ մինչև կապիտալ վերանորոգումը, ինչը հավատացեք, ամենակարևոր գործոններից է ժամանակակից ռազմական գործում. վնասված տանկը հարկ չկա տանել ռուսաստան՝ վերանորոգելու համար և արդյունքում, տանկը ավելի շուտ է շարք վերադառնում ու որ պակաս կարևոր չէ՝ ավելի էժան է նստում այն վերադարձնելը։

 

Կից նյութը՝ այստեղ

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան