Հետաքրքիր է իմանալ...

 

Բազմամուսնությունը (Polygamy) միաժամանակ մեկից ավելի ամուսնությունն է: Իսկ մեկ ամուսնությունը կոչվում է մոնոգամ ամուսնություն (monogamy):


Բազմակնությունը (polygyny) երբ տղամարդը միաժամանակ ամուսնացած է մեկից ավելի կանանց հետ: Իսկ բազմատղամարդությունը (polyandry) երբ կինն ամուսնացած է միաժամանակ մեկից ավելի տղամարդկանց հետ:


Բազմակնություն (Polygyny)


Աշխարհում բազմակնությունը միակ օրինականացված ամուսնական ձևն է վերոնշյալների մեջ ու տարածված է հատկապես իսլամական աշխարհում: Հնդկաստանում, Հիմալայան լեռնաշրջանում, Տիբետում և որոշ աֆրիկյան ցեղերի մոտ ընդունված է բազմատղամարդությունը:


Բազմակնության նպատակներն են' աշխատուժ և շատ երեխաներ ունենալուց բացի, նաև ապահովել մեծ ընտանիք և նրա անդամների միջև ամուր կապ: Երբեմն բազմակնության պատճառ է հանդիսացել կնոջ ամլությունը: Բազմակնության շնորհիվ տղամարդը առիթ է ունենում երկրորդ ամուսնությունից հետո ունենալ ավելի երիտասարդ կին և հագուրդ տալ իր սեռական ցանկություններին:

 

Շարունակությունը լսել հոլովակում