Դոլարի արժևորմամբ պայմանվորված համընդհանուր թանկացումը չշրջանցեց նաև դեղերի ոլորտը: Հիմնականում թանկացումներ գրանցվեցին այն դեղերի գների մեջ, որոնք գնվում են դոլարով և եվրոյով, իսկ ռուբլով գնված դեղորայքի գինը ընդհակառակը' իջավ: Ընդհանուր առմամբ' թանկացավ դեղերի անվանացանկի 20 տոկոսը:


Դեղագործական որոշ ընկերություններ արդեն դեկտեմբերի 11-ից' 5-10, իսկ առանձին դեպքում 18 տոկոսով բարձրացրել էին դեղերի գները: Դեղերի շուկայում գների հիմնական բարձրացումը գրանցվեց դեկտեմբերի 17-ին, երբ խուճապային տրամադրություն էր ստեղծվել դրամի գերարժեզրկման արդյունքում:


Դեղերի գների տատանումները համարժեք են արտաժույթի փոխարժեքի տատանումներին, այսինքն' դեղորայքի գինը, տարադրամի փոխանակմամբ պայմանավորված, տատանման է ենթարկվում:


Դրամի արժևորմանը զուգընթաց նվազում է նաև դեղերի գները: Սակայն պետք է նշել, որ գտնվել են դեղատներ և կազմակերպություններ, որոնք օգտվելով իրավիճակից փորձել են անհիմն ձևով բարձրացնել գները:

 

 

Նարեկ Պողոսյան