- Երբ մենք ցանկանում ենք այնպիսի մի բան, որն արդեն տեսել ենք, մեզ համար բավական է միայն պարզել ձեռքը: Երբ այն, ինչը մենք ցանկանում ենք, սոսկ երազանք է, մենք պետք է ձգտենք սրտով:


- Դու այդքան վստա՞հ ես: Երբեմն երազանքը մեզ պարտության է տանում:


- Գուցե: Բայց եթե մենք չերազենք, եթե անցյալի մեծագույն իմաստունները մեզ համար չհորինեին լավագույն աշխարհը, մենք մինչ օրս պիտի քայլեինք գազանների մորթիներ հագած, ինչպես բարբարոսները: Մի անգամ հայրս ասաց, որ եթե ես ցանկություն զգամ կառուցելու օդային ամրոց, պետք է գործի անցնեմ առանց հապաղումի: Քանի որ հենց օդի մեջ է նրա տեղը: Ուղղակի պետք է ջանալ և նրա համար նախ հուսալի հիմք գցել:

 

 

ԱՆՏՈՆԻՈ ԳԱՐՐԻԴՈ