Երկու օր առաջ ես դեռ նկատել եմ, որ «Փոխադրողների միություն» կոչեցյալի նախագահը միտումնավոր հանրության մոտ տագնապ է ստեղծում' քաղաքապետարանից նոր գումարներ կորզելու նպատակով, թե իբր երթուղու ինքնարժեքը 300 դրամ է,,, Կրկին անգամ պարզվեց, որ սա գծատերերի նենգ դավադրություն է: Դրա հևտևանքով հասարակության մեջ գործող իշխանությունների նկատմամբ վերաբերմունքն էլ ավելի կվատանար, ինչը կհանգեցներ անկանխատեսելի սոցիալական իրավիճակի,,, Դա արդեն ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է, քանի որ հանուն նեղ շրջանակների տնտեսական եկամտի' կշռաքարին է դրվում հանրության համախմբվածությունը, այն էլ' երկրի համար այսպիսի բարդ իրավիճակում..

 

 


Ընդունելի է, որ առկա են որոշ կնճռոտ հարցեր կապված կուտակայինի, հղի կանանց վճարների, և այլ խնդիրների շուրջ,, բայց սա արդեն ամբողջությամբ դավադրություն է' հասարակական կարգի դեմ, մանավանդ եթե պարզվի, որ ճիշտ են այն տեղեկությունները, թե
ծրագրված է ամանորյա տոների ընթացքում Երևանում կազմակերպել տրանսպորտային կոլապս, որպեսզի քաղաքապետարանն այլ ելք չունենա, քան բարձրացնել ուղեվարձը:

 

 


Հունվարի 1-ից Ռուսաստանին գազի և նավթի դիմաց ռուբլով են մուծելու, նույնիսկ Եվրամիությունը,, Այս դեպքում կրկին անգամ ստացվում է, որ ժողովրդի ուզում են խափեն և ռեֆանշ տանեն' 2013 թվականի "Ոչ 150 դրամին" շարժման հաղթանակի դիմաց: Ավելին' արդեն դեկտեմբերի 17-ին որոշ երթուղայինների գծատերեր, օգտվելով դրամի արժեզրկման հետ կապված խոիճապային տրամադրություններից' որոշեցին ինքնագլուխ բարձրացնել տրանսպորտի գինը' սահմանելով 200 դրամ.. Մասնավորապես' Օպերայից թիվ 4 երթուղայինը ժամը 11-ից հետո, (23:20) ուղևորներին տանում էր այդ գնով,,, Նման դեպքեր արձանագրվեցին նաև այլ երթուղիներում,,մասնավորապես' դեպի Նոր Նորք, 15-թաղամաս, Դավիթաշեն.. Ժամը 19-ից նկատվել է որոշ երթուղայինների բացակայություն..

 

 


Նշեմ, որ 2013 թվականից' 100 դրամ սահմանումից հետո երեկոյան ժամերին երթուղու գնի փոփոխման պրակտիկան վերացվել էր,,, Փաստացի' եթե խոսքը գնում է ֆինասնական դաշտում սպեկուլյացիաների մաիսն, պետք է խոսել նաև այս դաշտումսպեկուլացիայից և պատժել մեղավորներին,,,
Հիմա այդ գծատերերը, այս քայլերից հետո ուզում են 250 - 300 դրամ ? ու Փոխադրողների միության նախագահն էլ բողոքում է, որ ինքնարժեքից ցածր են աշխատում և առաջարկում է, որ քաղաքապետարանը փոխհատուցի? Որպես ինչ? Թող քաղաքապետարանը գծերի նոր մրցույթ հայտարարի, կամ' տուգանի "ֆալշ-ստարտ" արած գծատերերին:

 

 

 

Բագրատ Մովսիսյան