Առաջին անգամ ջինսը ԱՄՆ-ում հայտնվեց 1850 թ․։ Գործարար Լեւի Ստրաուսը վրանների համար բրեզենտ էր բերել Ջենովայից։ Լեւին դրանից շալվար կարեց եւ ի պատիվ Ջենովայի՝ կոչեց ջինս։ Ջինսե տաբատներն սկսեցին արագորեն տարածվել ամբողջ երկրով մեկ, և շուտով Ստրաուսը Սան Ֆրանցիսկոյում հիմնեց «Levi Strauss & Co» ընկերությունը, որն զբաղվում էր առօրյա հագուստի արտադրությամբ: Վաճառքի հանված առաջին ջինսե տաբատների արժեքը 1 դոլլար 46 ցենտ էր։ 1981թ. «Levi’s» ընկերությունն առաջին անգամ սկսեց արտադրել նաև կանացի ջինսեր: