Երեկ դրամի կտրուկ արժեզրկման հետևանքով շուկայում տեղի ունեցան մի քանի ապրանքատեսակների թանկացումներ: Գնաճ էր գրանցվել նաև գազալցակայաններում:
Սա բնականաբար դժգոհությունն էր առաջացրել վարորդների շրջանում: Մասնավորապես երեկվանից բողոքի ակցիաներ և գործադուլներ են անում' պահանջով գազի գնի իջեցում:

 

 

 


Կառավարության կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում գազի գինն այսօր կարգավորվել է' 230 դրամից դառնալով 200 դրամ: Նախատեսվում է մինչև օրվա վերջ այն հասցնել իր նախնական արժեքին:
Կարծում եմ գների կարգավորման շարունակական գործընթացը որոշ չափով կմեղմի դաշտում տիրող խառնաշփոթը:

 

 

 

Վաչագան Գևորգյան