Կառավարության նիստի ավարտին կազմվել է Ամանորին կառավարության անդամների' զորամասեր և սահմանամերձ համայնքներ այցելելու ժամանակացույցը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է այդ ավանդույթը շարունակելու անհրաժեշտությունը:

 

 

Նա մասնավորապես ասել է. «Տարեմուտին փորձենք բոլորս լինել որևէ զորամասում, սահմանամերձ գյուղում: Կարծում եմ՝ դա ճիշտ կլինի նաև բարոյական տեսակետից, երբ կառավարության անդամները, գերատեսչությունների ղեկավարները անպայման այցելեն մեր զինվորներին»:

 

 

Հայկ Համբարձումյան