Վերջին օրերին տարբեր ապրանքներ աննախադեպ թանկացել էին, այս թանկացումների ֆոնին համահունչ թանկացել էր նաև գազի գինը, ինչը վրդովմունքի պատճառ էր հանդիսացել վարորդների մոտ:


Կառավարության նիստին վարչապետը խիստ հորդորել էր պատկան մարմիններին զբաղվել գների անհիմն թանկացումների ուսումնասիրմամբ ու շտկմամբ: Այսօր արդեն պատկերն այլ է: Որոշ ապրանքների էժանացման հետ մեկտեղ գնանկում է նկատվում նաև գազալցակայաններում: Գազի գինը վերջին օրերին հատել էր 230 դրամի սահմանը, սակայն այսօր արդեն որոշ տեղերում գինը վերադարձվել է նախկինին, իսկ որոշ գազալցակայններում էլ ասել են, որ մինչև երեկո կվերադարձնեն նախկին գնին:


Ստացվում է, որ երեկ քաղաքում տիրող խուճապը արհեստածին գործոններով էր պայմանավորված և ուղղակի անբարեխիղճ գործարարների գերշահույթ ստանալու միտման հետևանքն էր:

 

 


Արման Ղարիբյան