Երևանի ժամով 13։00-ին մեկնարկելու է Պուտինի ամենամյա մամլո ասուլիս, որտեղ նա օնլայն ռեժիմով պատասխանելու է լրագրողների ու քաղաքացիների տասնյակ հարցերի։ Ամեն ինչ խոսում է նրա մասին, որ այս տարվա ասուլիսը լինելու է ռեկորդային թե՛ իր դիտումներով, թե՛ տևողությամբ, թե՛ սրությամբ...


Բայց դե Պուտինի ասուլիսի անոնսը չի, որ ուզում եմ անեմ։ Իրականում ողջ հետխորհրդային տարածքն ու մնացած աշխարհն էլ լարված սպասում են, թե ինչ է ասելու Պուտինը՝ հատկապես էս տնտեսակաան փլուզման ու Ռուսաստանի հետագա արտաքին քաղաքական կուրսի մասին։


Ոմանք ակնկալում են, որ Պուտինը տակտիչնի հայտարարելու ա Ռուսաստանի կապիտուլյացիայի մասին ու երդվելու ա, որ էլ չարություն չի անի։ Ոմանք ակնկալում են, որհեսա կոշիկով խփելու ա սեղանին ու Օբամայի մայրիկին ա դեֆերամբներ ձոնելու։ Ոմանք էլ համարում են, որ ինքը 2008-ի պես ասելու ա «Ժողովուրդ ջան, հա, ճգնաժամի ու մեկուսացման մեջ ենք, բայց հանգիստ եղղեք, ես ամեն ինչ իմ պատասխանատվության տակ եմ վերցնում»։


Դատելով աշխարհում կատարվող իրադարձություններից՝ ինչ որ կապիտուլյացիայի հոտ չեմ առնում, որովհետև նենց չէր,Ռուսաստանն ու Ամերիկայից վախեցողմի շարք այլ հզորագույնպետություններքայլեր չէինձեռնարկում դոլարայինբեսպրեդելի դեմ։ Օրինակ Խաղաղօվկիանոսյան պետությունների համագործակցության կազմակերպությունն օրեր առաջհայտարարեց,որ հրաժարվելու էդոլարից՝ ներքինգործարքներում, ինչը ցավոտ հաված է դոլարի ու ԱՄՆ-ի վարկանիշի համար։ Բացի դրանի, Ռուսաստանում ձեռքները այնուամենայնիվ չէին ծալել ու ԿԲ-ի կողմից տոկոսադրույքը կտրուկ բարձրացումը զրկեց խոշոր սպեկուլյանտներին՝ սպեկուլյացիաներ անելու լայն հնարավորությունից։ Բացի դրանից, ինչ որ ընդհատակյա խաղեր գնացին օլիգարխների հետ, որոնց արդյունքների մասին կարելի է դատել «ԱՖԿ Սիստեմայի» գլխավոր տնօրենին՝ տնային կալանքից ազատելու որոշմամբ, Ռոսնեֆտի դեմ գնցած հզոր տեղեկատվական ալիքով և այլ երկրորդական նշաններով...


Մի խոսքքով, չգուշակեմ, բայց փաստ ա, որ ռուբլին այս պահին իջել ա մինչև 58 ու հիմա լարված լռություն ա՝ փոթրկից առաջ։ Ենթադրում եմ, որ Պուտինի խոսալուց հետո՝ կախված նրանից, թե ինչ կխոսա, ռուբլին կամ շեշտակի կթանկանա, կամ էլ ավելի մեծ մասշտաբերով կկրկնվի դրա կոլլապսը։ Դե մեր մասով էլ կարող ենք ակնկալել, որ ինչ լինի ռուբլու հետ, նույնանման դինամիկայով էլ կզարգանա դրամի հերթական ճակատագիրը։

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան