Ժողովրդի մեծ մասը էլի հիշում է իշխանություններին՝ 2 անգամ թանկացած կարագ ու շաքարավազ գնելու ժամանակ, չաշխատող տրանսպորտի ժամանակ, արժեզրկված դրամի ժամանակ: Կհասկանա, որ 5000 դրամ ընտրակաշառքը չի հերիքում մեկ օրվա մթերք առնելու համար: Կհասկանա և մյուս օրը կմոռանա: Ինչպես մոռացավ, երբ այդ 5000 դրամը վճարեց թանկ բանջարեղենի համար: Ինչպես մոռացավ, երբ 20000 դրամ վճարեց արագաչափի համար, 5000 դրամ վճարեց 100 դրամ ավտոկայանատեղի ուշացրած տուրքի տուգանքը: Մոռացավ, երբ 100000 դրամ վճարեց երեխայի ուսման թանկացրած վարձի համար: Կմոռանա մյուս ամիսների կոմունալներ վճարելու ժամանակ, մյուս տուգանքների, թանկ հաց գնելու կամ արդեն չգնելու ժամանակ, մյուս տարվա ուսման վարձի ժամանակ...


Կմոռանա ու անհամբեր կսպասի հաջորդ ընտրությունների ժամանակ բաժանվելիք 500 ռուբլի ընտրակաշառքին...

 

 

Մեսրոպ Առաքելյան