Շատերին է հայտնի, որ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման առաջին եվրոպացին է, ով Աֆրիկա մայրցամաքը հարավից շրջանցելու միջոցով հասել է Հնդկաստան' հայտնագործելով դեպի այդ երկիր տանող ծովային ճանապարհը (1497-99թթ. ճանապարհորդության ընթացքում)։

 

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ առաջին անգամ Աֆրիկան փորձել են շրջանցել պարսիկները: Նրանք Վասկո դա Գամայի հայտնագործությունից շուրջ 2000 տարի առաջ՝ Ք.ա. V-րդ դարում, դուրս գալով Եգիպտոսից նավարկել են դեպի Հերկուլեսյան սյուներ՝ Ջիբրալթար, այնուհետեւ ամիսներ շարունակ լողացել հարավ՝ Աֆրիկայի ատլանտյան ափերին հանդիպելով արմավենուց պատրաստված հագուստներով «անհայտ ժողովուրդների»:

 

 

Վերջիններս օտարներին տեսնելուն պես՝ լքել են բնակավայրերն ու փախել: Արշավախումբը, սակայն, առաքելությունն անավարտ թողնելով եւ խախտելով Քսերքսես արքայի հրամանը՝ այն է նավարկելով հասնել Պարսկաստան, վերադարձել է Եգիպտոս: Քսերքսեսը մահապատժի է ենթարկել արշավախմբի ղեկավարին՝ Սատասպեսին, որն իր հորաքրոջ որդին էր: