Բախտիցս ինկասացիայի ավտոն եկավ ու մուծման հերթ կանգնածներին թողած սկսեցին էդ ինկասատորով զբաղվել, էդ ընթացքում կոմպյուտերը փչացավ, պարզվեց, որ մյուս կասսայի աշխատողի կրիտիկական օրերն են ու ինքը վատ ա զգացել ու գնացել ա տուն, իսկ հերթը գնալով աճում էր, ոչ միայն կոմունալ վճարողների հաշվին այլ նաև վարկերը փակողների ու մնացած հաճախորդների հաշվին: էդ ընթացքում մի 300 հոգի մտնում հելնում էր բանկ, թե բա դոլար ունեք ու ամեն դուրս գալուց քֆրտում, թե էս երկրում 1 դոլար ոչ մի բանկից չի լինում գնել, իսկ հերթի շուստրիներն էլ էդ իրարանցումից օգտվելով փորձում էին հերթից առաջ ընկնել, բայց ամեն անգամ ճակատամարտից հետո նահանջ էին ապրում: Սակայն էդքանով ֆելինին չի ավարտվում, սկսվում ա անտոնոնին ու բերտալուչին ու մի հատ պաուզայի մեջ ախպար կնիկ ա հայտնվում բանկում ու բանկի կառավարիչից մինչև բանկի մլիցա, մե ծեծաղ մե ուրախություն' էլ խալի փռել, էլ կլխկոնձի, էլ ժպիտներ ու այդ ամենը միայն հարիֆից 300 դոլլարը դրամով մանրելու համար. Պարզվում ա համ կոմպն ա աշխատում, համ ինկասացիոն մեքենան կարա համբերի, համ փոխարինող կասիրշայի մինստրուացիոն օրերը ավարտվեցին, իսկ հերթում կանգնած ժողովուրդն էլ կարա մինչև վաղը չէ մյուս օրը սպասի, իսկ էդ չենջ անող կնոջ հեռանալուց հետո մի նոր աժոտաժ, թե բա ասում եք դոլար չկա, հենա եկավ էդ կնիկը մանրեց դուք էլ պարտավոր եք վաճառելու, իսկ բանկն էլ չկա էդ փողը արդեն ինկասատորը տարավ, ոստիկանը խառնվեց դոշով կասան փակեց ու ազգս կրկին ընկավ իր հանդարտության վիճակին մեջ: Ամենաուրախալի բանը էն էր, որ դոլարի բարձրացման հետ կապված գազս դրամով կես գին բռնեց ու մեկ էլ էս հրաշալի կինոյի ականատեսը եղա ՃՃՃՃՃՃՃ

 

 

Առաքել Սեմիրջյան