Պուտինը երևի չէր ենթադրում, թե Արևմուտքի դեմ իր առևտրային պայքարը' այսպես ասած հակասանկցիաները կտեղափոխվեն եվրասիական տիրույթ' վերածվելով ռուս-բելոռուսական արտահանումների պատերազմի: Մարդը պատրաստվում էր արևմուտքի հերն անիծել' պարզվեց, որ եղբայրական ու եվրասիական գործընկեր բելոռուսներից է մուռը հանելու:

 

 

Միաժամանակ Նազարբաևն է վառելիքա-հումքային խաղեր տալիս չինացիների հետ' շրջանցելով ՌԴ-ն: Եթե սա Պուտինի ծրագրերի տապալում չէ' ապա ի՟նչ է... Որքան արագ այս ամենը գիտակցվի Հայաստանում' այնքան արագ կկայացվեն անհրաժեշտ որոշումներ: Մնում է, որ ասողին լսող լինի...

 

 


Վախթանգ Սիրադեղյան