Դեմ լինելով համապարփակ ու խորացված սեքսուալ կրթությանը, այնուամենյանիվ, երբ տեսնում եմ, որ միանգամայն չափահաս մարդը, ով ծնող է, էնքան անգրագետ է սեռական դաստիարակության հարցում, որ կարող է լուրջ անհանգստանալ, որ իր 5 ԱՄՍԵԿԱՆ բալիկը էրեկցիա չի ունենում, անգամ ստիմուլյացիայի արդյունքում, հասկանում եմ, որ սենց բարձիթողի վիճակն էլ է խիստ սխալ։

 

Խոսքի եթե իմանամ, որ սա եզակի դեպք ա, կասեմ դե հիմա, սենց էլ ա լինում, բայց չեք պատկերացնում մարդիկ ինչ հիմարություններ են անում զուտ էն պատճառով, որ գաղափար անգամ չունեն սեռական առողջություն ու սեռական դաստիարակություն ասվածից։

 

 

Կրկնում եմ, դեմ եմ, որ ասենք Գերմանիայի պես երեխեքին կրտսեր դպրոցական տարիքից սեքսուալ կրթություն տան, բայց ավագ դասարաններում դա կարծում եմ անհրաժեշտ է, թե չէ կողից-կշտից լսծաներով, սեփական ապուշ եզրահանգումներով, կարծրատիպերով ու ապուշ ինքնագործունեությամբ լիքը երեխա կարող ա հոգեբանական ու ֆիզիական լուրջ տրավմաներ ստանա։

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան