Թող Հայաստանս միաժամանակ պատերազմի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բայց քաղաքացիական պատերազմ չլինի: Արտաքին թշնամիներին կհաղթենք, բայց ներքին պատերազմում կպարտվենք, կպարտվենք բոլորս, թող Հայոց պատմության վերջին քաղաքացիական պատերազմը լինի 1920 թվականինը, որտեղ պարտվեցինք բոլորս. հայը հայի դեմ էր կռվում: Ճիշտ ու սխալի հարց չեմ բարձրացնում, թող ազատամարտիկները'մարտական ընկերները, նստեն զրուցեն, իրար հասկանան, ինչպես ժամանակին: Թող չնայեն իրար դիմադիր, ընդդիմադիր դաշտերում, բայց նայեն իրար, որպես մարտական ընկերներ և թույլ չտան, որ որոշ քաղաքական գործիչներ, կամ արտաքին թշնամիներ իրենց լարեն իրար դեմ: Դուք ախպեր եք ձեր թափած արյունով, իսկ քաղաքական ուժերը կուգան ու կերթան: Ինձ համար Դուք եղել եք ու կաք մեծություններ և չեմ ցանկանում Ձեզ զատել քաղաքական հայացքների համար: Իրար հասկացեք, իրար հետ մնացեք եղբայրներ:

 

 


Տիգրան Մկրտչյան