Այս վերջին շրջանում ինչ որ մի համարից կարճ հաղորդագրություն եմ ստանում (ենթադրում եմ, որ քաղաքային իշխանության կողմից), որով հիշեցնում են աղբի վարձը վճարելու մասին ու սպառնում, հակառակ դեպքում, տույժի ենթարկել: Սա մեր բակի առավոտյան պատկերն է... ի դեպ բակն էլ Ավան վարչական շրջանի բուսաբանական այգու հարեւանությամբ գտնվող նորակառույցների բակն է...գեղեցիկ, ասֆալտապատ բակ, բայց,ցավոք, աղբոտ...

 

 

Ուզում եմ մի առաջարկ անել. գուցե մի հեռախոսահամար էլ մեզ ասեն, որին մենք էլ կարողանանք, գոնե առանց սպառնալու, կարճ հաղորդագրություն ուղարկել ու հիշեցնել, որ միայն կենտրոնի նորաոճ ու սուպերժամանակակից աղբահանությամբ խնդիրը չի լուծվում...

 

 

Ալիկ Հակոբյան