Դերասանուհու հայրիկի պատմելով՝ գեղեցկուհի Բելուչիի պատմությունը հիշեցնում է «անճոռնի ճուտիկի» տեսությունը: Բայց արդեն դեռահաս տարիքում նա խելքահան էր անում իտալական հարազատ քաղաքի (Չիտա-դի Կաստելլո) բնակիչներին:
Նա երբեք չի կաշկանդվել տեսախցիկից: Բոլոր նրանք, ովքեր ճանաչել են նրան դերասանական կարիերայի սկզբին, պնդում են, որ, երբ Բելուչին երեխա էր, ռեստորաններում մատուցողները նրանից փող չէին վերցնում, իսկ դպրոցում ուսուցիչները և աշակերտները ոչ մի կերպ չէին կարողանում կենտրոնանալ:
Մոնիկա Բելուչին մեծացել է Ումբրիի փոքրիկ քաղաքում: Նրա արտաքինն անտարբեր չէր թողնում նույնիսկ անցորդներին: Այդ պատճառով էլ նա դասերից հետո տուն էր վերադառնում «այգիներով»: