Աղանդավորական կազմակերպությունները, ինչպես հայտնի է ունեն մեծ ֆինանսական միջոցներ, որով նույնիսկ կարող են բազմաբնակարան շենքեր գնել Երևանում, գնում են նաև այնպիսի մարդկանց, ովքեր իբրև զբաղվում են հակաաղանդավորական գործունեությամբ: Որոշ մանր և միջին "հայրենասերներ", ովքեր զբաղվում են աղանդների դեմ պայքարով' հրապարակավ կամ ոչ հրապարակավ, իրականում զբաղվում են սեփական դրամական միջոցների ավելացմամբ: Երբ նման խոսակցություններ լսեցի, մինչև վերջին պահը չէի հավատում այդ իրողությանը, սակայն հիմա իմ ձեռքի տակ կա դա վկայող անհերքելի ապացույցներ, որը շուտով կներկայացնենք հանրությանը:


Հ.Գ. Զգուշացեք աղանդներից և կեղծ մարգարեներից

 

 

Սևակ Հովհաննիսյան