«Գրասենյակային» պայքարի նախաձեռնումից հետո, ոչ իշխանականները տարբեր հարթակներով խոսում էին այն մասին, որ Եռյակը միացյալ ուժերով սկսում է պայքարի նոր ձև:


Ինչպես հիշում ենք քաղաքական դաշտում , Եռյակի գործընթացի մեկնարկից հետո, ժամանակ առ ժամանակ, համապատասխան փաստարկներով խոսվում էր այն մասին, որ նախաձեռնության «սեփականատերը» և այդ բևեռում որոշումներ կայացնողը բացառապես Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է: Այս թեզին բազմաթիվ անգամ անդրադարձել են ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները' փորձելով ապացուցել, որ կառույցի ներսում որոշումները կայացվում են համատեղ:


Օրերս Բարգավաճ Հայաստան կուսակցութունը համաժողովրդական շարժման գրասենյակների ներկայացուցիչներին հրավիրել էր աշխատանքային խորհրդակցության: Հատկանշական է այ փաստը, որ ժողովին ներկա էին միայն գրասենյակների ԲՀԿ-ական ներկայացուցիչները: Հարց է առաջանում, որտեղ էին գրասենյակի ՀԱԿ-ի և Ժառանգության անդամները:


Մյուս կարևոր դիտարկման մասին. Որքան էլ դժվար է, ամեն դեպքում ընդունենք' մյուս կուսակցությունների ներկայացուցիչներն ինչ-ինչ պատճառներով չէին կարողացել ներկա գտնվել ժողովին: Այդ դեպքում ինչու դահլիճում բացի Բարգավաճ Հայաստան կուսակցության լոգոներից, դրոշակներից, տարբերանշաններից բացի այլ' միասնություն խորհրդանշող ոչ մի նշան չկային: Չէ որ , շարժման սկզբում բոլոր երեք կառույցների լոգոներն էլ լինում էին ցանկացած հավաքի ժամանակ:


Հարկ է նշել,որ Եռյակի ձևաչափով ցանկացած հանդիպում կամ խորհրդակցություն տեղի է ունենում ԲՀԿ կենտրոնական գրասենյակում: Ակնհայտ է, որ Եռյակում դոմինանտի դեր է ստանձնել ԲՀԿ-ն: Բացի վերոնշյալ դիտարկումներից, ուշադրություն դարձնենք նաև այն փաստին, որ բացի ԲՀԿ առաջնորդից, ուրիշ ոչ մի կուսակցության ղեկավար չխոսեց ժողովի ժամանակ:

 

 


Արման Ղարիբյան