Երբ օրեր առաջ ԱԺ-ում վավերացվեց ԵՏՄ անդամակցության ՀՀ պայմանագիրը, հարձակման թիրախ էիք դարձրել Շուշան Պետրոսյանին ու երգում էիք Երազ իմ երկիր Ռուսաստան:
Բա հիմա ինչ պիտի երգեք երբ'
Կառավարությունը Գյումրու տուն-ինտերնատին պահուստային ֆոնդից տրամադրել է մոտավորապես 1 միլիոն դրամ,
Վարդենիսի տուն-ինտերնատին' 2.8 միլիոն դրամ,
N1 գիշերօթիկին' 6.5 միլիոն դրամ,
Նորքի տուն-ինտերնատին' 10.5 միլիոն դրամ և
Ուշադրություն'
«Նունե Եսայան» բարեգործական կազմակերպությանը տրամադրած գումարի չափը՝ 20 միլիոն դրամ:
Զարմանալի է մեր մշակութամայր Մշնախ Հասո Պողոսյանը դեռ ինչքան պետք է շարունակի իր կուլտուրատկատը:
Հիշեցնենք'
Անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված Նունե Եսայանի տոնական համերգը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին արժեցել է 54 691 400 դրամ, որը կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է Մշակույթի նախարարությանը, որն էլ իր հերթին այդ չափով վճարել է «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Պարզ ասած' 54.6 մլն դրամը միայն Հանրապետության հրապարակում կայացած Նունե Եսայանի համերգի արժեքն է:
Կա արդյոք հայկական երգ թուրքի առաջ բաց սրտով տասներեք հազար դոլարով ելույթ ունենալու, կամ հայրենական պետբյուջեն կուլտուրատկատի շրջանակներում բառացիորեն բռնաբարելու վերաբերյալ:
Գևորգ Գրիգորյան