Ինձ մի տեսակ արդեն սկսել է նյարդայնացնել այն բերկրանքա-հրճվանքային տոնաայնությունը, որով Հայաստանյան իշխանությոնների ններկայացուցիչները հաղորդում են նման լուրերի մասին։ Ըհ, օրինակ սա. «ՌԴ-ում աշխատող հայերի գործը հեշտանում է. հունվարի 1-ից լրացուցիչ փաստաթղթերի կարիք չի լինի»։
Իրոք ցնդել կարելի ա «Ուռա տոովարիշչի, մենք ամեն պայման ստեղծում ենք՝ ձեր արտագաղթի համար» տիպի բերկրալի տոնյանությունից։


Սենց պարտճանաչորեն հայտարարեին, որ ամեն պայման ստեղծվել ա, որ փոխարժեքի կուրս սպեկուլյացիաներով զբաղվողներին համապատասխան տեղից կախեն, ամեն պայման ստեղծվել ա, որ իշխող և բոլոր մյուս կուսակցությունների բոլոր ներկայացուցիչները ունենան գոնե դպրոցի իրական ատեստատ, ամեն պայման ստեղծվել ա, որ ժողովուրդը չուրախանա նրանից, որ հունվարի 1-ից խոպանում դակումենտի խնդիրներ ավելի քիչ ա ունենալու։


Բայց չէ, 90-ականներից եկող չինովնիկա-իշխանավորական տուպիզմն ու ցինիզմը խոր արմատներ ունի ու արդեն էնաքան ա դա խորացել, որ բնականոն ա համարվում թե նման լուր մատուցողների, թե այն ընկալողների մեծամասնության մոտ։

 

ԿԻց նյութն՝ այստեղ

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան