Երեկ Ազգային Ժողովում Երասիական միությանն անդամակցելու պայմանագիրը 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունվեց խորհրդարանի կոմից:


Ոչ իշխանական երկու խմբակցությունները' ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն կողմ քվեարկեցին, իսկ Ժառանգությունն ամբողջ խմբակցությամբ դեմ էին պայմանագրին: Թերևս Ժառանգության մոտեցումն այս հարցին պարզ էր դեռևս հոկտեմբերյան հանրահավաքների ժամանակ:


Ինչևէ, ԵՏՄ անդմակցության պայմանագրի քվեարկությունից հետո Ժառանգության խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Սա մեզ համար մերժելի է, պետք է պայքարենք: Պետք է կոնկրետ ծրագիր ունենալ ու հրատապ իրագործել, դրան միտված քաղաքական գործիչները, նաեւ քաղաքացիները պետք է այս պահին կազմակերպվեն, համախմբվեն անկախ պետություն ստեղծելու համար: Մենք պարտավոր ենք համախմբվել»:


Փաստորեն Ժառանգության պատգամավորը նոր նախաձեռնության կոչ է անում: Ոչ իշխանական ուժերը այդպես էլ չկարողացան համախմբված ներքաղաքական շարժում սկսել ու երկարաժամկետում կոնկրետ քայլեր ձեռնարկել, հիմա ի՞նչ նոր շարժման մասին է խոսքը, ինչպե՞ս են պատկերացնում իրենց փոքրաթիվ ռեսուրսներով արտաքին քաղաքականությանն ուղղված պայքար սկսել:


Հետաքրքիր է նաև, թե Փոստանջյանի համախմբան կոչը ում էր ուղղված, իրենց գործընկերներ ԲՀԿ-ին և ՀԱԿ-ի՞ն: Չէ, որ այս պայմանագրին ԱԺ խմբակցություններից միայն Ժառանգությունն էր դեմ քվեարկել:

 

 


Խաչատրյան Ժոռա