Ներկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում,երբ թույլ լինելը հավասարազոր է ոչնչանալու,Հայաստանը պասիվ խաղացող մնալու իրավունք չունի: Այս կոնտեքստում ես դրական քայլ եմ համարում Լիբանան հայ խաղաղապահ զորախումբ ուղարկելը: Ի տարբերություն ժամանակին Իրաք ուղարկելուն,որը բերեց այնտեղի հայկական համայնքի հանդեպ բացասական տրամադրվածության և անասելի հալածանքների,Լիբանանը ուրիշ է: Լիբանանում խաղաղապահներին լավ աչքով են նայում մարդիկ.Իրաքի պես ,որպես օկուպանտներին օգնական չեն դիտարկում: Մի խոսքով Լիբանան ուղարկված հայ խաղաղապահները երկրի ներսում կլինեն ոչ միայն Հայաստանի միջազգային վարկը բարձրացնող ,այլև կլինեն հայ առանց այդ էլ ուժեղ համայնքին ավելի ուժեղացնող ,իսկ համայնքի հետ միասին կլինեն Հայաստանի ավելի ուժեղ ազդեցության լծակ այս կարևոր մերձավորարևելյան երկրում:
Տիգրան Մկրտչյան