ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը քարոզչական հնարքների տեղատարափ էր հիշեցնում: Բարձրագոչ մի շարք մտքեր, որոնք պարբերաբար ընդհատվում էին դահլիճում նստած մարդկանց ծափերով, ընդամենը խոսում է այն մասին, որ Ռուսաստանում վերջին իրադարձությունների ֆոնին անհավանական աստիճանի է հասել պատրիոտիզմը՝ լրիվ իռացիոնալ ու շատ դեպքերում կեղծ, որը ըստ էության նաև միակ ռեսուրսն է, որ ներկա պայմաններում ամբողջությամբ ենթարկվում է Պուտինի ղեկավարմանը:

 

 


Մնացած բոլոր դեպքերում, եթե ցիտենք Պուտինի ամեն տարվա ելույթները, կտեսնենք, որ նույն գաղափարներն են առաջ քաշված՝ սկսած տնտեսության ազատականացումից, վերջացրած պետական միջոցների խնայողաբար օգտագործում: Իսկ ամենաէական պահը այդ ամենում այն էր, որ Պուտինը խոսելով այդ չարաշահումների ու պետական միջոցների վատնման մասին, արժանանում էր այն մարդկանց ծափերին, որոնց ձեռքով էլ հենց տեղի է ունեցել այդ ամենը: Իսկ, թե ինչու վերջին 10 տարվա ընթացքում Պուտինին այդպես էլ չհաջողվեց իրականացնել իր ելույթներում ամեն տարի ասված հզոր մտքերը, դեռ մնում է անհայտ:

 

 

Կնյազ Սարոյան