Յոթը պատգամավոր դեմ են քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի միանալուն, ու ես շատ կուզենամ, որ Ռուսաստանը իմանա, որ իրեն սխալ պահելու դեպքում, այդ յոթ պատգամավորը կդառնա յոթանասուն, սակայն ավելի լավ կլիներ, որ այդ յոթ պատգամավորի ընտրողները կանգնած լինեին ԱԺ դիմաց ու նրանք նույնպես դեմ լինեին ԵՏՄ-ին:
Եթե նվազահույնը 20 000 ձայն է պահանջվում մեկ պատգամավոր ընտրելու համար, ապա այդ յոթի ընտրողների թիվը կկազմի 140 000 ու եթե նույնիսկ նրանց տասը տոկոսը գար նրանց դիրքորոշման պաշտպանության, լրիվ ուրիշ պատկեր կունենայինք Ռուսաստանին ցույց տալու... Ամեն դեպքում ապրեն և դեմ քվեարկողները և փողոցում կանգնած պայքարողները...Ապրեն նաև նրանք, ովքեր անշահախնդրորեն կողմ քվեարկեցին...
Առաքել Սեմիրջյան