Իմ ելույթն ամբողջությամբ


Ցավոք, ընդմիջումից առաջ վերջին ելույթն էր, եւ ստիպված էի քիչ ժամանակի մեջ մի կերպ տեղավորվել, ուստի, ճիտ եմ համարում, ելույթս ամբողջությամբ ներկայացնել

 

Երբ սկսեցինք քննարկել ԵՏՄ-ի պայմանագրին միանալու մասին հարցը


ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ-ը բաժանվեց խմբերի.


ա/ մի խումբն ուրախությամբ ընդունեց սա, քանի որ սերտ աշխատանքային , բարեկամական եւ այլ կապեր ունի ՌԴ-ի հետ եւ հասկացավ, որ կարելի է սպասել լավ լուրերի


բ/մյուս խումբը ոչ մի խոսք չասելով, կամ՝ ասելով, ընկալեց, որ մեր պետության համար այս որոշումը կարեւոր եւ ճիշտ որոշում է


գ/ Հասակության մի խումբն էլ դժգոհեց, թե մեր անկախությունն ենք կորցնում եւ սրանից բխող այլ դժգոհություններ


դ/մի փոքրիկ խումբ երիտասարդներ էլ, որ ծնվել եւ մեծացել են անկախ Հայաստանում վտանգ տեսան եկան ԱԺ-ի մոտ եւ իրենց դիրքորոշումը հայտնեցին


ե/ եղան նաեւ այլ խմբեր


Իսկ ամենաէականն այն է, որ մենք, հայերս մեր երկիրը սիրում ենք եւ ամեն ինչին մասնակից ենք եւ սրտացավ եւ սա է պատճառը, որ ամեն քայլի արձագանքում են հարազատաբար եւ մտահոգ քաղաքացու կեցվածքով:


Ես ողջունում եմ այս բոլոր խմբերի դիրքորոշումը, քանի որ հասկանում եմ, որ մարդիկ չեն կարող պասսիվ դիտորդ լինել:


Բայց ուզում եմ ասել երիտասարդներին եւ մտահոգներին՝ մենք մեր անկախությունը չենք զիջում ոչ մեկին, դրա համար թանկ գին ենք վճարել, մենք պարզապես դառնում ենք միության անդամ, որը մեզ տալու է էլ ավելի լայն հնարավորություններ, առավել անկախ լինել եւ ունենալ ուժեղ տնտեսություն, կայուն աշխատատեղեր եւ սրանից բխող բոլոր այլ հարցերի լուծում:


Մանավանդ, աշխարհում գրեթե չեք գտնի քիչ թե շատ կայացած պետություն, որը այս կամ այն կառույցի կազմում չի:


Այստեղ խոսվեց, որ ՌԴ-ում հայտարարվում է գոտիները ձգելու մասին, լավ, իսկ ինչու չասել, որ նույն ԵՄ անդամ շատ երկրներում այդ գոտիները վաղուց են ձգված, օրինակներ՝ խնդրեմ, Իսպանիան, Հունաստանը, Գերմանիայում , Մեծ Բրիտանիայում վերջին խմորումները եւ էլի կլինեն:


Մի կարճ էքսկուրս՝ մինչեւ 1994-ի այն օրը, երբ Ելցինի հետ ստորագրվեց հայտնի փաստաթղթերը: Հիշում եմ շատ պարզ, ես, ետծննդյան արձակուրդում գտնվող մայրիկս, լաց եղա, չհասկացա, ինչ է կատարվում, ուրեմն՝ իզու?ր էի անկախությանն ասել այո:


Սա, ի միջիալոց:


Ասելիք այն է, որ ես շատ հստակ հասկանում եմ այս հարցի բոլոր կողմ եւ դեմ կարծիքները եւ հասկանում են, թե ինչու է դեմը այսքան քիչ, եւ թե ինչու թեկուզ այս դահլիճում նստած խմբակցությունները իննսունիննը եւ ավելի տոկոսով կողմ են այն քայլին, որը կարողացավ իրականանալ երկրի նախագահի մեծ ջանքերի եւ աշխատանքի շնորհիվ:


Եթե ոմանք մտածում են, թե հեշտ ու սահուն է եղել այս ճանապարհը, չարաչար են սխալվում, սա եղել է դժվար եւ արժանապատիվ ճանապարհ եւ այսօր մենք հասել ենք այստեղ հենց ՀՀ նախագահի ջանքերի շնորհիվ; Իսկ ինչու չասել սա:


Ոչ մի միության կազմում չեն ընդունում անարժաններին, մեզ գնահատել են եւ եթե չեն էլ խոստովանում հրապարակավ, հասկանում են, որ իրենցից ամենահին քաղաքակրթությունը, մշակույթը եւ ամենա ճիշտ դեմոկրատիան հենց մենք ունենք՝ հայերս , ուստի եկեք մի քիչ հեռանանք սպառողի տրամաբանությունից եւ մտածենք, ոչ միայն այն մասին թե մեզ ինչ է տալու այս միությունը, թե ինչ է տալու դեռ կխոսեմ, այլ, թե մենք ինչ ենք տալու: Իսկ մենք իմ համոզմամբ, անկախ ամեն ինչից , լինելու ենք այս կառույցի լոկոմոտիվներից մեկը եւ ժողովրդավարության եւ ավելի քաղաքակիրթ արժեհամակարգի եւ նաեւ մշակութային կարողություններով:


ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մասին խոսեցին-


Մեկ մեջբերում---Արգելքները միշտ էլ հառնում են մեր առաջ եւ որքան բարձր են մեր նպատակները, այնքան բարձր են արգելքները:


Հեղինակը Ֆրանց Կաֆկան է;


Առանց մեկնաբանության եմ թողնում եւ, վստահ եմ, դուք լսեցիք այն ինչը չասացի,
Այն, ինչը ասացի ու դուք արդեն գիտեք:


ՌԵԱԼ-ՊՈԼԻՏԻԿԻ մասին- Չարժե ծաղրել մի բան, որին ինքդ ես ձգտում, սա իմ այն գործընկերներին, ովքեր այս դահիճում փորձում էին անել այդ բանը:


Ռեալ-պոլիտիկը կարող է ուժգին հարվածել քթիդ, եթե դու ձեւ ես անում, թե չես նկատում իրեն: Այսպիսի դաժան բաներ:


ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մասին- Ճիշտ է իմ գործընկերը, ում կենսագրությունն ինձ համար շատ հարգելի է, այո, ազատությունը մեր սրտերում է, անկախությունը հոգու վիճակ է, եւ ոչ մի կառույց չի կարող մեզ հակառակում համոզել: Իսկ ինչու ենք ուզում համառորեն չնկատել կամ՝ լռել այն մասին, որ առանց ԵՏՄ մտնելու էլ մեր երկրի տնտեսությունն արդեն իսկ հստակ՝ գրեթե կեսով չափ, անմիջականորեն աշխատում է նույն ՌԴ-ի հետ: Չգիտե?իք, իհարկե գիտեք, ինչու գլուխներս թաքցնենք իբր էն կենդանուն ենք նման: Ախր նման չեք:Բայց դե հասկանում եմ, էս պահին ու էս հարցի քննարկումների ժամանակ պետք է խոսել այնպես ինչպես խոսում են քչերը,բա իրենց լսողները չեն ասի՝ բա քեռի Ջեկդ ուր էր?


Մենք որոշում ենք մտնել մի կառույց, որը մեզ կարող է տալ տնտեսական անկախություն, որը մեզ կարող է տալ շուկա, ոչ միայն մեր ապրանքները արտահանելու այլեւ՝ ներկրելու, որը մեզ կտա նոր աշխատատեղերի լայն հնարավորություն:


Վերջում՝ կարեւորը՝ կարող էր, չէ, այնպես լինել, որ այս նույն դահլիճում մենք քննարկեիք ԵՄ անդամակցության հարցը, դա նույնպես բավականին ռեալ էր:


Ես դույզն ինչ չեմ կասկածում, որ նույն ոգեւորվածությամբ քննարկումներ էին լինելու եւ նորից հնչելու էին դեմ կարծիքներ:


Իմ խորին համոզմամբ, պատճառներից մեկն այն է, որ մեր քաղաքական դաշտը շարունակ դեպի անցյալ է նայում, մինչդեռ մենք առաջարկում ենք միասին նայել նույն ուղղությամբ եւ նայել առաջ, դեպի ապագա:

 

 

Մարգարիտ Եսայան