Չի կարելի...


Երեկ լուրեր տարածվեցին, որ «Նախախորհրդարանի» ակտիվիստներից մի քանիսի մեքենաները այրվել են, իսկ Գևրգ Սաֆարյանը հարված է ստացել գլխին: Ես ինքս դատապարտում եմ այդ քայլերը, պետք չէ այդպես վարվել, բայց «Նախախորհրդարանը» մի բան պետք է հասկանա, եթե նրանք ապրիլի 23-ից 24 ինչ-որ բան փորձել ձեռնարկել, իմ կարծիքով յուրաքանչյուր մտածող քաղաքացի՝ ընդդիմադիր, թե դիմադիր ուղղակի դուրս կգա նրանց դեմ: Եկեք որոշ արժեքներ հարգենք: Առողջություն Գևորգ Սաֆարյանին: Հույս ունեմ այս ամենը շուտ կբացահայտվի:


Հայաստանում Քրեակատարողական հիմնարկների վիճակը մեղմ ասած լավ չէ: Շատ ժամանակ այնտեղ անմարդկային իրավիճակ է տիրում, որովհետև 8 հոգանոց խցում 16 հոգի է պատիժ կրում: Այս ամենը գալիս է ոչ ճիշտ գործելակերպից: Ամենաթեթև հանցագործության համար, որը նույնիսկ ակամա է կատարվել՝ մարդկանց կալանքի են ենթարկում ու ստացվում է, որ ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածություն է առաջանում: Երեկ էլ ինչ որ մեկը զանգահարել ու ասել է Օդանավակայանում ռումբ կա տեղադրած: Նրան, որ բռնել են, իսկ նա այսպես է արդարացել.«Անտեր տղա եմ, ասի մի բան անեմ տանեք, ա համ ուտելիք կա ընդեղ համ խմելիք»: Այսպիսի մարդկանց պետք է հասրակական աշխատանքի ուղարկել, ոչ թե ձերբակալել, բերդերը ծանրաբեռնել, մեր հաշվին էլ պահել:


Արդեն մառազմի է վերածվում, երբ ասում են, որ «համաժողովրդական» շարժմանը միացավ էս ինչ հ/կ-ն: Մի հատ ցույց տվեք ո՞ւր ա էտ համաժողովրդական շարժումը, որ մի հատ էլ հ/կ-ները բուռ բուռ միանում են: Թարգեք իմիտացիա անել ու իմիտացիոն ֆոնին ապրել: Ինձ հետաքրքիր ա, երեկ միացած հ/կ-ներից, որը երբա հիմնադրվել ու քանի անդամ ուն էլի: Ասենք Հայաստանում 2.5 միլիոն մարդ կա, բայց դուք արդեն մի 4 միլիոնի հ/կ եք ընդունել ձեր շարքեր:


Քիմ Քարդաշյանին որ այսքան փնովում ու եսիմ ինչ ենք անում, պետք է մի քիչ էլ այլ տեսանկյունից նայել: Նրա գործունեությունը ԱՄՆ-ում չի դատապարտվում, ասեմ ավելին նա խրախուսվում է, իսկ երեկվա նրա ցեղասպանության մասին կոչը ավելի շատ ազդեցություն կարող է ունենալ, քան որոշ միջոցառումներ: Այո, ներհայաստանյան պայմաններում նրա արարքները սխալ են, բայց որ ասում ենք մեզ նա պետք չի այդպես չի էլի, հիմա մեզ յուրաքանչյուր քայլ 100-ամյակին ըդառաջ պետք է: Ես հոլիվուդյան դերասանուհի չեմ ճանաչում, որ առաքինի լինի ոնց, որ մենք կցանկանայինք:


Թաթան էլ տղեքի հուղարկավորություան օր Թուրքիայում համերգ էր տալիս: Ավելացնելու բան չունեմ:

 

 

 

Էդգար Խաչատրյան