-Եթե մենք կենսունակ և անկախ պետություն դառնալու հույս ենք փայփայում, պետք է հաղթահարենք ավանդական մտածողությունը:

 

-Հայաստանում հաստատված կառավարման համակարգը արժեզրկում և վարկաբեկում է ազգային խորհրդանիշները' իր առօրեական շահերին ծառայաեցնելու նպատակով:

 

-Կառավարություններն ու կուսակցությունները գիտե՞ն, թե ինչ են անում, թե՞ մենք ենք, որ քաղաքականությունից ոչինչ չենք հասկանում:

 

 -Մեր քաղաքական համակարգը միտված է կենսական կարևոր հարցերի լուծումները որոնելու արևմտյան քաղաքակրթության տիրույթում, իսկ ներքաղաքական խնդիրները' դրան սպասարկող կառույցների դատին հանձնելու:

-Անտեսված է Հայաստանի' որպես մարդկության քաղաքակրթական բնօրրան լինելու փաստը:

 

-Ընկալելի աշխարհը մարդու նախագիծն է: Մեր աշխարհը մեր նախագիծն է: Ցավոք, մեր աշխարհի այսօրվա նախագծողների և կառավարողների դերում մարդիկ են, ովքեր ոչ լավերից են, և ոչ էլ' լավ պատրաստված:

 

-Ապագան մեր բոլորիս ճիգերի արդյունքն է: Ինչպիսին մեր ճիգերն են, այնպիսին էլ մեր ապագան կլինի:

-Աշխարհը յուրաքանչյուր անգամ ստեղծվում է մարդու նախկին գործունեությունից, նրա երևակայությամբ և մտքի ուժով:

-Անհրաժեշտ է դուրս գալ այսօրվա աշխարհի կալանքներից, և ստեղծել աշխարհ, որտեղ կթագավորի բանականությունը, ներդաշնակությունը, սերը, համագործակցությունը, կրթությունը:

-Քաոսային, մրցակցային աշխարհից պետք է անցնել կառավարվող մարդկային պատմության, որտեղ չեն լինի բոլոր մակարդակի և մաստի պարազիտներ, տեղ չեն ունենա ագահությունը, դաժանությունը, անբարոյականությունը, շահասիրությունը, կեղծությունը:

-Կա մարդասիրական համամարդկային հեռանկարի պակաս:

 -Անհրաժեշտ է նոր գլոբալ էթիկայի ձևավորում:

-Անհրաժեշտ է գլոբալ զարգացման նոր հումանիտար պարադիգմայի մշակում:

-Տիեզերքը ստոխաստիկ է, առանձնանում է բարդությամբ, ոչ գծայնությամբ, անորոշությամբ և անշրջելիությամբ:

© Հանրային կառավարման և հանրային ֆինանսների ամբիոնի դոցենտ Վիլիկ Եդիգարյան