Մի մարդ երեք ընկեր ուներ: Երկուսին շատ էր սիրում, իսկ երրորդի հանդեպ անտարբեր էր, չնայած որ այդ ընկերը ավելի էր կապված իրեն: Մի օր այս մարդը մեղադրվում է մի հանցանքի համար, որը չի գործել: Խեղճը շփոթված մի պահ հիշում է ընկերներին ու մտածելով, թե մարդ նեղության ժամանակ կարող է դիմել նրանց, որոշում է խնդրել նրանց օգնել:

 

 


Ընկերներից առաջինը հրաժարվում է օգնություն ցույց տալուց, պատճառաբանելով, թե ինքը շատ կարևոր գործեր ունի: Երկրորդը ընկերանում է խեղճին ու նրա հետ գնում մինչև դատավորի պալատը, բայց ներս չի մտնում: Երրորդը, որի սիրուն կասկածում էր, քաջությամբ պաշտպանում է նրան ու այնքան ճարտասանությամբ ու անկեղծությամբ է խոսում, որ դատավորը ճանաչում է մարդու անմեղությունն ու նրան ազատ արձակում:

 

 


Ամեն մարդ իր կյանքում ունի երեք ընկեր: Առաջինը՝ հարստությունը, երկրորդը՝ բարեկամը, իսկ երրորդը՝ իր բարի գործերը: Աստծու դատաստանին ներկայանալուց ամենից առաջ նրան լքում է հարստությունը, բարեկամը գնում է մինչև գերեզման ու հետ դառնում: Միայն բարի գործերն են, որոնք մարդուն ընկերանում են մինչև Աստծու ատյանը և արդարացնում նրան:

 

 

 

Վահե Ղազարյան