«Շրջանառության հարկի մասին» օրենքում կառավարության նախաձեռնած փոփոխությունները նախատեսում էին կրճատել ստվերը շրջանառության հարկ վճարողների շրջանում,սակայն օրենքի այս փոփոխությունը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց: Կառավարությունը, տնտեսվարողների բողոքներին ընդառաջելով ապրանքների գույքագրման ժամկետը տեղափոխեց մինչև փետրվարի 1-ը: Սակայն հայրենի տնտեսվարողները շարունակեցին մտահոգություններ հայտնել, որ հարկային մարմիններն իրենց վերապահված իրավունքով կարող են մի քանի այցելությունների շնորհիվ մեծ խնդիրներ ստեղծել իրենց համար:

 

 


Այսօր' նոյեմբերի 27-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի մեկնարկի հենց սկզբում հայտարարեց, որ մտահոգված է տնտեսվարողների համար ավելորդ խնդիրներ չստեղծելու հարցով և հանձնարարեց հարկային ստուգումները յուրաքանչյուր տարի անցկացնել միայն մեկ անգամ: «Հանձնարարում եմ յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ», - կարգադրել է վարչապետը:

 


Նման քայլը տնտեսվարողների համար հստակ երաշխիք է դառնում, որով նրանք վստահ կլինեն, որ իրենց գործունեության համար ոչ մի արհեստական խնդիրներ կառավարությունը' ի դեմս հարկային մարմինների, չի ստեղծի:

 

 

 


Գոռ Մարկոսյան