Աշնան ամիսներին խանութներում մեծ քանակությամբ առողջարար մրգեր են հայտնվում, որոնց շարքում իր առանձնակի դերը խուրման ունի:
Ձեր ուշադրությանը խուրմայի (եւ արքայանարնջի) 9 օգտակար հատկանիշներն եմ ներկայացնում.
1. Խուրման մաշկի եւ տեսողական օրգանների առողջությունը պահպանող А վիտամինի մեծ պաշար է պարունակում: Բացի այդ, վերջինս նաեւ օրգանիզմը ուռուցքների աճից պաշտպանող բնական եւ որակյալ հակաօքսիդանտի համբավ ունի:

 

 


2. С եւ РР վիտամինները ամրություն եւ բազմաթիվ հիվանդություններին դիմակայմանը միտված օժանդակություն են հաղորդում իմունային համակարգին: Բացի այդ, դրանք նաեւ նյարդային համակարգի համար են օգտակար՝ կարող են անքնության եւ սթրեսների դեմ արդյունավետ պայքարի միջոց ծառայել:
3. Խուրման նաեւ կալիումի՝ սրտանոթային համակարգի համար չափազանց կարեւոր նշանակություն ունեցող միկրոտարրի հարուստ պաշար է առաջարկում: Բացի այդ, խուրմայի բաղադրիչները կարող են նաեւ զարկերակային ճնշման նվազեցման եւ աթերոսկլերոզի կանխարգելման հանգեցնել:
4. Խուրմայի բաղադրիչներից մեկը՝ մագնիումը, առողջության համար վտանգավոր տոքսիններն ու մնացուկները օրգանիզմից հեռացնելու հարցում կարող է օգտակար լինել: Համարվում է, որ այն նաեւ նյարդային համակարգը հանգստացնելու հատկություն ունի:

 

 


5. Խուրման երկաթի բաղադրությամբ նույնիսկ խնձորին է գերազանցում, ուստի անեմիայի դեմ պայքարի անփոխարինելի միջոց կարող է ծառայել:
6. Խուրման նաեւ բորբոքումների եւ պզուկների նկատմամբ հակում ունեցող մաշկի վրա բարենպաստ ազդեցության կարող է թողնել, ինչպես նաեւ դրա վաղաժամ ծերացումն ու թոշնումը կանխարգելել: Մասնագետները խորհուրդ են տալիս խուրմայի շերտերով դիմակ կրել մաշկին, եթե, իհարկե, դրա նկատմամբ ալերգիա չի դրսեւորվում:

 

 


7. Խուրման մարսողությունը բարեկարգելու եւ փորլուծությունը վերացնելու հատկություն ունի, սակայն մրգի՝ չհասած վիճակում չարաշահումը կարող է նաեւ փորկապության հանգեցնել:
8. Խուրմայի բաղադրությունը կազմող միկրոտարրերը քաղցկեղի որոշ տեսակների, մասնավորապես՝ թոքերի քաղցկեղի առաջացումը կանխարգելելու հատկություն ունեն, ուստի ծխողներին խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ անպայման խուրմա ներառել:
9. 100 գրամ խուրման շուրջ 62 կալորիա եւ բազմաթիվ սննդային բջջանյութեր է պարունակում, այնպես որ նույնիսկ նիհարել ցանկանողները կարող են, առանց երկմտելու, սննդակարգի մեջ այս մրգատեսակը եւս ներառել: Միայն թե շաքարախտով հիվանդները պետք է խուսափեն խուրմայի կիրառությունից, քանի որ այն մեծ քանակությամբ գլյուկոզա է պարունակում:

 

 

 


Վրեժ Հովսեփյան