Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:


Նիստում հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015/2016թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը,գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող տարածքների անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչների փոփոխությունները:


ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2014-2015թթ. ուսումնական տարում կտրամադրվեն կենսաթոշակները, ինչի նպատակով գործադիրը ՀՀ սփյուռքի նախարարությանը հատկացրել է ավելի քան 24 մլն դրամ:


ՀՀ կառավարությունը որոշել է «Երևանի պետական համալսարան» և «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ները վերակազմակերպել հիմնադրամների: Կարգավիճակի այս փոփոխությունը իրականցվել է նշված բուհերի միջազգային համագործակցության զարգացման և ուսման որակի բարձրացման, ինչպես նաև կառավարման հետագա կատարելագործմանը համար:


Կայուն դպրոցական սնունդ-200128 զարգացման ծրագրով ներքին փոխադրման, պահեստավորման, բեռնման-բեռնաթափման գործընթացները բնականոն կազմակերպելու նպատակով ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանի գրասենյակին հատկացվել է մոտ 14.5 մլն դրամ:

 

 

Տիգրան Խաչիկյան