Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը միաժամանակ և փորձաքար է և փիառ ակտ և խորհրդարանական քաղաքականության (պառլամենտարիզմի) դրսևորում: Փորձաքար է ոչիշխանականնների համար, փիառ ակտ՝ իր համար, պառլամենտարիզմի դրսևորում հենց խորհրդարանի ՕԳԳ-ն բարձրացնելու առումով: Մի քանի տարի առաջ ոչիշխանականններից ՀԱԿ-ն առանց երկմտելու կմասնակցեր նախաձեռնությանը և նույնիսկ կփորձեր այն «վերցնել» իր ձեռքը, իսկ այսօր նրա անունից խոսվում է նախաձեռնության անիմաստ լինելու մասին: Ինչևէ:

 

 

ԲՀԿ-ի առումով բան չկա ասելու՝ մարդիկ հիմար չեն, որ հարվածի տակ դնեն իրենց բիզնեսը: Իսկ թե ինչ գործ ունի Ժառանգությունը նրանց կողքին՝ անկեղծ չեմ հասկանում (եթե հասկացող կա՝ իմաց արեք): Ինչ վերաբերում է պառլամենտարիզմին՝ ապա ո՞վ ասաց, որ ընդդիմադիր խորհրդարանականները այնտեղ բացի դրանից ուրիշ բանով էլ են զբաղվում... Մի խոսքով՝ ոնց գցում-բռնում ես՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը խիստ տեղին է և ժամանակին արված...

 

 


Վախթանգ Սիրադեղյան