Տասը տարեկան տղան մտավ սրճարան և նստեց սեղանի մոտ։ Մատուցողուհին մոտեցավ նրան.
– Ի՞նչ արժե ընկույզով շոկոլադե պաղպաղակը, – հարցրեց տղան։
– 500 դրամ, – պատասխանեց կինը։
Տղան ձեռքը հանեց գրպանից և սկսեց հաշվել դրամները։
– Ի՞նչ արժե հասարակ պաղպաղակը, – հարցրեց տղան։
Հաճախորդներ սպասում էին սեղանների շուրջ։ Մատուցողուհին մռայլ հայացքով զննեց տղային։
– 250 դրամ, – վրդովված պատասխանեց նա։
Տղան կրկին հաշվեց դրամները։

 

 


– Մեկ հատ հասարակ պաղպաղակ, – խնդրեց նա։
Մատուցողուհին բերեց պաղպաղակը, սեղանին նետեց հաշիվը և հեռացավ։ Տղան կերավ պաղպաղակը, վճարեց հաշիվը դրամարկղի մոտ և դուրս եկավ սրճարանից։ Երբ մատուցողուհին վերադարձավ մաքրելու սեղանը, հուզմունքից քարացավ. դատարկ ամանի կողքին խնամքով դրված էր իր թեյավճարը՝ 250 դրամ։
Հետևություն- առաջին տպավորությունը կարող է թյուր լինել...

 

 

 

Վահե Ղազարյան