Այսօր գիշերը Բաքվի Սուրախանի շրջանում մզկիթ են այրել: Այս փաստը հաստատել են Ադրբեջանի ԱԻՆ աշխատակիցները, որոնց հաջողվել է շտապ հասնել դեպքի վայր և մարել հրդեհը: Պարզվում է, որ երկու անհայտ անձ գիշերը ծեծել են մզկիթի պահակին, ներս են մտել և հրդեհել տարածքը: Բոլոր խալիներն այրվել են, իսկ պատուհանների ապակիները' կոտրվել:


Փաստորեն կրոնական հողի վրա տեղի ունեցող բախումներն ու սադրանքները հարևան երկրում սկսում են կրել պարբերական բնույթ:

 

 

Սարգիս Ասատրյան