Նիկոլ Փաշինյանն առաջարկել է եռյակին ՀՀ նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսել ԱԺ-ում և նախաձեռնել է արտահերթ կարգով նիստ հրավիրել, եթե դրա համար հավաքի 44 պատգամավորի ստորագրություն: Նիկոլը փաստորեն ԱԺ-ի ստի դետեկտորի դերում է և թեստ է առաջարկել եռյակին…


Արդյոք եռյակը' հայտարարելով իշխանափոխություն իրականացնելու, դրանից հետո արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մասին իր հայտարարություններում անկեղծ է, թե ոչ?: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, նրա առաջարկությունը փաստորեն լակմուսի թղթի դեր կխաղա…Նորին թագավորական մեծությունը, Առաջին և «միակ օծյալը» ու Դոն Քիշոտը կհանձնեն այս քննությունը, թե ոչ?...


Բարդ իրավիճակ է և ոչ միանշանակ: Այլ հարց է, որ իշխանափոխության կոչերը հիմա անիմաստ են և ժամանակավրեպ, դրա երկրորդ կարծիքը չկա: Ոչ պետությունը, և ոչ էլ ժողովուրդը պատրաստ չեն դրան, հերթականն էլ մոտենում է, քիչ մնաց: Բարդ է եռյակի համար, որվհետև անմիջապես կուժեղանա կարապի, խեցգետնի և գայլաձկան էֆեկտը…


ԲՀԿ-ի շատ պատգամավորներ անգամ ատրճանակի սպառնալիքի պայմաններում չեն ստորագրի այդ առաջարկի տակ: Եվ իհարկե ճիշտ էլ կանեն, քանի որ նրանք կորցնելու շատ բան ունեն, դե խո իրենք գաղափարի, աշխարհայացքի, քաղաքական հայացքների համար չեն հարել ԲՀԿ-ին?...Ուղղակի այդ ժամանակ այդպես էր պետք և վերջ: Իսկ հիմա պետք չէ կրակի հետ խաղալ, հո միամիտ չեն?...


Չէ’, Նիկոլ, չհավաքեցիր 44 ինքնասպաններին…Լավագույն դեպքում' դու, Զարուհին, «ժառանգությունից», ՀԱԿ-ից էլի մի երկուական հոգի, մի երկու-երեքը գուցե, չնայած կասկածում եմ'ԲՀԿ-ից… Եվ ինչ?.. Բնականաբար ոչինչ…


Հիմա կասեք ուրեմն կեղծ ընդդիմություն են?..Իհարկե ոչ, ինչպես իրենք են միշտ պնդում, այլընտրանքային են: Հետո ինչու միանան քեզ?... Նրանք Դեմիրճյան Ստյոպայի նման գիտեն երբ անեն, ինչպես անեն, ինչ ձևով անեն: Դեռ ժամանակը չէ, շտապել պետք չէ…


<<Հարսնացուն հյուսիսից>> Ֆիլմը հիշում եք?... Հիշում եք աղջկա հոր ասածը?.<<Вот придет Наталья Сергеевна, тагда я скажу свое мужское словօ>>… Այո’, սպասենք Նատալյա Սերգեեվնայի վճռին…Կամ ավելի լավ է հերթական ընտրություններին, դա ավելի խելամիտ է…

 

 

Ռոբերտ Մելքոնյան