Նիկոլ Փաշինյանի իմփիչմենտի գործընթացը իսկական պատուհաս է դարձել Եռյակի համար, քանի որ հայտնվել է անասելի դիսկոնֆորտ իրավիճակում, երբ ցանկանացած քայլ կարող է ունենալ անկանխատեսելի հետևանք, ավելին՝ կարող է բացել բոլորի թաքցրած խաղաքարտերը:


Մասնավորապես, եթե Փաշինյանի նախաձեռնությանը ԲՀԿ-ն կողմ արտահայտվի և փորձի ապահովել անհրաժեշտ 44 ստորագրությունները, ապա այս պարագայում հնարավոր է լուրջ խնդիրներ, տարաձայնություններ առաջանան հենց կուսակցության ներսում, քանի որ ԲՀԿ-ում, ամենայն հավանականությամբ, բոլորը չէ, որ պահանջում են Նախագահի հրաժարականը:


Կստացվի, որ ԲՀԿ ղեկավարը Հանրապետականի և իշխանության վերնախավի հետ փաստացի կմտնի «բլիժնի բոյ», որտեղ բոլոր խաղադրույքները դրված են բաց և «խաղացողը» գնում է վա-բանկ: Նման պարագայում խոսել որևէ զիջման, կամ բանակցության մասին դառնում է անիմաստ, ինչը, ըստ էության, տրամաբանությունից զուրկ և անհեռատես քայլ է:


Հակառակ քայլի պարագայում, կստացվի, որ ԲՀԿ-ն պաշտոնապես կհայտարարի իր դատավճիռը և կհամարվի քաղաքական դիակ, որի պակասը ՀՀ քաղաքական դաշտը չի ունեցել:


ՀԱԿ-ն իր դիրքորոշումներով ուղղակի կախված է ԲՀԿ-ից' որպես կցորդ և սեփական, «երբեմնի արմատական» տեսակետի արտահայտման դեպքում անգամ, պետք է լինի շատ զգուշավոր ու հեռատես:
«Ժառանգությունը», որպես կանոն, նման հարցերում չի ունենում համընդհանուր տեսակետ: Այստեղ բոլորը հարցերին տալիս են ինդիվիդուալ մոտեցումներ:


Այս բլոկից ամենահամարձակը թերևս Զարուհի Փոստանջյանն է, ով արդեն հայտարարել է Փաշինյանի նախաձեռնությանն աջակցելու մասին:


Ալբերտ Էյնշտեյն.«Բոլորը գիտեն, որ դա անհնար է: Բայց ահա հայտնվում է մի անուս, որը չգիտի որ դա անհնար է: Եվ հենց նա էլ կատարում է հայտնագործություն»:

 

 

 

Արմեն Հովասափյան