Աստված ձեր հոգիներին պահապան...


Երեկ Եռաբլուրում հուղարկավորվեցին տղերքը: Նրանք Եռաբլուրի բարձրունքից շարունակ կնայեն մեզ, իսկ մենք պարտավոր ենք նրանց հիշել ու հարգել: Երեկ տխուր օր էր: Պապանձվել է նաև պաշտոնական բաքուն, ոչ ձեն են հանում ոչ մեկնաբանում: Գիտեն, որ այս պահին Հայը պատրաստ է վրեժի ու ամեն վայրկյան նրանք սպասում են հուժկու հարվածի: Ստահոդ լուրերը տարածելուց և հաջողության չհասնեուց հետո, գլուխները թաքցրել են բներում:


Դրամը կրկին վայրվերումների մեջ է, իսկ դոլարը արդեն չես հասկանում ինչ է անում: Վերջերս գյուղնաարարությունն էր ձվերի մասով խնդալու հայտարարույթուն արել, հիմա էլ ԿԲ-ն: Ասում են դոլարը բարձրանումա դրամը իջնում ա, դրա փոխարեն աշխատատեղեր են ստեղծվում: Չեմ հասկանում նույն մարդնա գրել այդ տեքստը: Որտեղա գրված, որ ազգային դրամի արժեզրկումը օգուտ է պետությանը, կամ էտ մեր դրամը ինչ արժեք ունի, որ մի հատ էլ արժեզրկվի:


Եռյակի օրն էլ օր չի: Իրանք էլ չեն հասկանում ինչ է կատարվում: Հիմա ինչ երեսով պետք է խոսեն միասնականությունից: Մարդկանց էլ ոնց պետք է հավաքեն հրապարակում: Եռյակ ջան, կամ արդեն երկյակ ջան էն «Յուղը վրեն» հ/կ-ներն ու կուսակցությունները, որոնք բռերով միանում են ձեզ, դեռ ոչինչ չեն ասում, որովհետև այդպսիս հ/կ-ներ իմ կարծիքով կարելիա 3 օրում մի 30 հատ արտադրել:

 

 


Էդգար Խաչատրյան