Իսրայելցի գիտնականները երեխաների զարգացման մասին շատ կարևոր բացահայտում են արել: Պարզվում է, որ ձմռանը ծնված երեխաներն ավելի շուտ են զարգանում և 5 շաբաթ ավելի շուտ են սկսում սողալ, քան ամռան շրջանում ծնվածները, տեղեկացնում է Medvesti-ն: Գիտնականները մի խումբ առողջ երեխաների շրջանում ուսումնասիրություններ են անցկացրել: Երեխաներին բաժանել են 2 խմբի' մի խմբում եղել են այն երեխաները, որոնք ծնվել են հունիսից նոյեմբեր ընկած հատվածում, իսկ մյուսում' դեկտեմբերից մայիս ընկած հատվածում: Երեխաների մեծամասնության դեպքում ամռան շրջանում ծնվածներն ավելի դանդաղ են զարգացել, քան ձմռան հատվածում ծնվածները: Գիտնականներն իհարկե, հորդորում են չտխրել, եթե ձեր երեխան ծնվել է ամռանը, հարկավոր է նրա հետ շատ աշխատել, զբաղվել և զարգացնել երեխխայի անհատական հատկանիշները:

 

 

 Արման Մալխասյան