ԵՏՄ-ին միանալով մեր շուկայում կարող է տեղի ունենալ որոշակի ապրանքների գնաճ : ԿԲ-ի կողմից արված գնահատականներով նոր տնտեսական տարածքին միանալու դեպքում ոսպի եւ ոլոռի մաքսատուրքերը կբարձրանան 5 տոկոսով։ Ակնկալվում է մաքսատուրքի էլ ավելի մեծ փոփոխությունը հավի բդի ներմուծման դեպքում, գործող 10-ից այն կարող է դառնալ 25 տոկոս: Գրեթե նույն մաքսատուրքը կարող է սահմավել նաեւ տավարի մսի պահածոյի ներմուծումնան վրա ։ Ծխախոտի ներմուծման մաքսատուրքերի բարձրացումը կախված է իհարկե տեսակից,և բարձրացումը կարող է լինել 13,3-17,5 տոկոսով։ Ինչ վերաբերում է եգիպտացորենի կամ բուսական յուղի ներմուծմանը,ապա հավանական է այն մաքսատուրքը կավելանա 5 տոկոսով։ Գնային լրացուցիչ ճնշման առումով,պետք է նշել,որ մաքսային արտոնություններ չստանալու դեպքում հավանական էր,որ այն տատանվեր 1-1,5 տոկոսի միջակայքում,սակայն Հայաստանը ստացել է մաքսային արտոնություններ, և գնաճային մաքսիմալ ճնշումը կարող կազմել 0,4 տոկոս :

 

 

Գրիգորյան Ժորա