Հանրապետության համարյա թե բոլոր շրջաններում տեղումներ են, հյուսիսային շրջաններում առատ ձյուն է: Ուստի ակնկալվում է, որ հանրապետության միջհամայնքային, հանրապետական նշանակության բոլոր ճանապարհների սպասարկումը լինի պատշաճ, մաքրման մշակման աշխատանքները կլինեն ժամանակին, այլ ոչ թե «բզելուց» հետո: 


Հարգելի պատկան մարմիններ, հատուկ խնդրանք իմ ու իմ նման հազարավոր քաղաքացիների անունից, ովքեր ամեն օր կամա թե ակամա, առնչվում են ճանապարհների հետ, որպես ուղևոր կամ վարորդ, կատարեք էլի ձեր աշխատանքը, որի համար վարձատրվում եք: Համարեք, որ ձեր կատարած աշխատանքով ոչ միայն հարմարավետ եք դարձնում ճանապարհները, այլ նաև փրկում եք շատ կյանքեր:

 

 

Վահագն Սարոյան