Վերջին շաբաթների ընթացքում ԲՀԿ-ական օգտատերերը ֆեյսբուքյան հանրությանը հաղորդում են մի շարք անհայտ ՀԿ-ների անուններ, որոնք նույնպես միացել են ոչ իշխանականների շարժմանը: Այս ամենն ուղեկցվում է պաթետիկ կոչերով ու ամպագոռգոռ հռետորաբանությամբ:


ՀՅԴ-ին և ապա Ժառանգությանը կորցրած ոչ իշխանականների դաշինքը մնացել է տխրահռչակ մարդ-կուսակցությունների և նորաբաց երկուհոգանց ՀԿ-ների հույսին: Այն որ այս շարժումը թետարական ծրագիր էր, հանրության լայն շերտերին հայտնի էր ի սկզբանե, բայց որ այսքան շուտ կինքնաոչնչանար, չէին կասկածում նույնիսկ փորձագետները:


Նման ծիծաղելի ոչ իշխանական բևեռ նույնիսկ ՀՀ-ում շուտվանից չէր եղել: Համազգային խրախճանք առաջացնող պաթետիկ ելույթներով ոչ իշխանականները հավակնում են շուկայից դուրս մղել Armcomedy-ի և VitaminClub-ի տղաներին: Այս ամենի կուլմինացիան Տիգրան Կարապետիչի «հզոր» կուսակցության մուտքն էր նրանց շարքերը:


Դե ինչ... մեզ մնում է փոփքոռնով ու կոլայով հետևել այս հետաքրքիր և զավեշտալի ներկայացման իրադարձությունների հետագա զարգացմանը...

 

 


Խաչատրյան Ժոռա